Հակառակորդի գնդակից զոհված զինվորի դեպքն անպատիժ չի մնա. Օհանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել, ապացուցում է, որ այդ երկիրը բացառում է վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը: Այս մասին Երևանի պետական բժշակական համալսարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Նրանք հրաժարվում են հետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից և միջազգային հետաքննություն իրականացնելուց: Ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում հենց այնպես անցնում են, միայն վերլուծության արդյունք են դառնում ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության համար, ովքեր ինքնուրույն արդեն այդ իրավիճակում պատժելու միջոցառումներ են իրականացնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ հայ զինվորի մահվան դեպքը ԼՂՀ բանակի կողմից անպատիժ չի մնա: «Սա արդյունքն է նրա, որ հակառակորդը բոլոր միջազգային հանդիպումների, միջոցառումների ժամանակ փորձում է խախտել զինադադարն ու լարվածություն ստեղծել սահմանին: Աննպատակ ու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով է, որ մենք երկուստեք կորուստներ ենք ունենում: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքը չափազանց թանկ է, այդ նրանք են, որ չեն գնահատում իրենց զինվորներին»,-ընդգծեց նախարարը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը:

Հայերեն English Русский

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում