Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի շախմատային մրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին:
Լեւոն Արոնյանը 2015 թ. փետրվարի 13-19-ը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» ավանդական մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:
Ցյուրիխի շախմատային մրցաշարի գործող չեմպիոնը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Կարդացեք հոդվածը` English