Դատարանը երկարաձգել է Թուրքիայի դեսպանության ուղղությամբ կրակած Արթուր Միրզոյանի կալանքի ժամկետը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը որոշում է կայացրել երկարացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայազգի Արթուր Միրզոյանի կալանքի ժամկետը 30 օրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը գրավի դիմաց Միրզոյանին ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ` մեղադրյալը կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 17-ը:

Նախորդ դատական նիստի ժամանակ Միրզոյանն ընդունել էր իր մեղքը և առաջարկել 500 հազար ռուբլի գրավ վճարել ու երկրից չհեռանալու պայմանով ազատության մեջ սպասել դատարանի որոշմանը: Միրզոյանի իրավաբան Գեորգի Շատվորյանը դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալը վտանգ չի ներկայացնում հասարակության համար, հետևաբար վերջնական որոշմանը կարող է սպասել ազատության մեջ:

Օգոստոսի 18-ին 43-ամյա Արթուր Միրզոյանը կրակել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա: Նա անմիջապես ձերբակալվել էր, սակայն հրաժարվել էր խոսել իր արարքի դրդապատճառների մասին: Միրզոյանի գործողության հետևանքով տուժածներ չեն եղել:

Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում Արթուր Միրզոյանի գլխավորած «Դոբրի լես» կազմակերպության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Միրզոյանի պապերը, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել են Արևելյան Հայաստան:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում