Սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդակենտրոն Սահմանադրության ստեղծումն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հետ կապված դիրքորոշումները կարող են տարբեր լինել, քանի որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելիս կարող են գերակշռել մասնագիտական մոտեցումները, կարող են գերակշռել նաև քաղաքական մոտեցումները: Այս մասին «Սահմանադրական բարեփոխումներ. Թեր և դեմ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում տեղեկացրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: «Սահմանադրական հանձնաժողովը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, քանի որ 1995թ. ստեղծված Սահմանադրությունը իշխանակենտրոն Սահմանադրություն է և ոչ թե մարդակենտրոն: 1995թ. Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ հանրապետության նախագահը իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր ունեցած գերիշխող դիրքով: 2005թ. սահմանադրական փոփոխությունները, կարևոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման և պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան լուծել մարդակենտրոն Սահմանադրության ստեղծման պատասխանատվությամբ օժտված իշխանական համակարգի հիմնախնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ անկախության ձեռքբերումից գրեթե քառորդ դար անց մենք չենք կարող արձանագրել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, կա կառավարման արդյունավետ համակարգ, և դատարաններն անկախ ու համաչափ են: «Սա մենք արձանագրել ենք ուղղակիորեն մեր հայեցակարգի նախագծում, և դա է պատճառը, որ հայեցակարգի ելակետը հենց համակարգային փոփոխություններն են: Այդ փոփոխությունների հիմնական նպատակներն են ժողովրդավարական իրավական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքների գերակայության երաշխավորումը»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ իրավական պետությունում իշխանությունը սահմանափակվում է մարդու անմիջական գործող հիմնական իրավունքներով, իսկ պետական իշխանական համակարգի գործունեության հիմքում ընկած է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը: «Մեր Սահմանադրությունում դա ամրագրված է, սակայն ամրագրված է այնպես, որ իրական կյանքում չունենք իշխանությունների իրական հավասարակշռում, այլ ունենք գերկենտրոնացված իշխանություն հանրապետության նախագահի ձեռքում»,- նշեց սահմանադրական հանձնաժողովի անդամը:

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 15-ը: Արդեն իսկ որոշակի փոփոխություններ են կատարվել արդեն հրապարակված և բոլորի դատին ներկայացված հայեցակարգի նախնական տարբերակում, որոնք առաջիկայում կդառնան քննարկման առարկա: «Մենք մոտակա ժամակներում հայեցակարգը քննարկելու ենք Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Հոկտեմբերի 10-11-ին Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստը պետք է իր դիրքորոշումը հայտնի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, իսկ հոմտեմբերի 15-ին հայեցակարգը ներկայացվելու է հանրության դատին: Ելնելով հանրապետության նախագահի վերջին ելույթից՝ պարզ է դառնում, որ սկսվելու է քաղաքական քննարկումների փուլը»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հայերեն

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան