Քաղաքականություն

Շոտլանդիայի հանրաքվեն շատ կարեւոր ազդակ է ազգերի ինքնորոշման տեսանկյունից. քաղաքագետներ

4 րոպեի ընթերցում

Շոտլանդիայի հանրաքվեն շատ կարեւոր ազդակ է ազգերի ինքնորոշման տեսանկյունից. քաղաքագետներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայում կայանալիք ազգերի ինքնորոշման հանրաքվեի երեւույթն արդեն համարվում է նախադեպային եւ կարող է ազդակ հանդիսանալ այլ չլուծված հակամարտությունների կարգավորման եւ չճանաչված պետությունների համար: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր քաղաքացիների կամքը` լինել ազատ, չի խոչընդոտում ու տանկերով ու հրետանիով չի համոզում հակառակը: «Դրա փոխարեն նա տնտեսական եւ սոցիալական նոր հնարավորություններ է խոստանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ երկու պարագայում էլ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն դրական է լինելու Լեռնային Ղարաբաղի համար: «Եթե հանրաքվեն կայանա եւ շոտլանդացիների մեծամասնությունը կողմ քվեարկի անկախացմանը, դա կլինի շատ կարեւոր հարթակ եւ շատ կարեւոր ազդակ միջազգային հանրությանը` ազգերի ինքնորոշման տեսանկյունից: Եթե ժողովուրդը դեմ քվեարկի անկախացմանը` կրկին կլինի դրական, քանի որ, արդեն ակնհայտ է, թե Մեծ Բրիտանիան ինչպես է վերաբերվում ազգերի ինքնորոշմանն ու կրկին կլինի նախադեպային այն պետությունների համար, ովքեր սվիններով են ընդունում ազգերի ինքնորոշման գաղափարը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը նույնպես կարծում է, որ Շոտլանդիայի հանրաքվեն դրական ազդակ է լինելու Լեռնային Ղարաբաղի եւ այն բոլոր հակամարտությունների համար, որտեղ առկա է ազգերի ինքնորոշման հարց:Բեքարյանի դիտարկմամբ` Մեծ Բրիտանիայի եւ Շոտլանդիայի դիրքորոշումն ու պահվածքն ազգային ինքնորոշման եւ պետությունների միջեւ հարցերի լուծման նոր օրինակի հիմք է դնում: «Անչափ կարեւոր է Մեծ Բրիտանիայի դերակատարությունն այն առումով, որ թագավորությունը ոչ մի տեսակի ճնշում չի գործադրում: Սա պետք է ազդակ հանդիսանա միջազգային հանրության համար` հասկանալու, թե ինչպես պետք է վերաբերվել ազատություն ցանկացող ժողովուրդներին եւ ինչպիսի դիրքորոշում պետք է ունենալ նրանց նկատմամբ»,- ասաց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ Շոտլանդիայի հանրաքվեն անկախ արդյունքից արդեն պատմական միջոցառում է եւ նախադեպային բազմաթիվ պետությունների համար:

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Ոգևորությունը բրիտանական այդ հատվածում մեծ է: Վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ անկախության կողմնակիցներն առաջին անգամ մեծամասնություն են: Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալ ցանկանում է շոտլանդացիների 52 տոկոսը: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը նախաձեռնել է հանրաքվեն, ցնծության մեջ է: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը քննադատել է Լոնդոնին` խուճապի մատնվելու համար: Բրիտանական կառավարությունը Շոտլանդիայի առանձնացումը համարել է անդամախեղություն: Իսկ Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորն առաջարկել է Շոտլանդիային մեծ ինքնավարություն տրամադրել, եթե այն մնա Միացյալ Թագավորության կազմում: Ավելի վաղ նախարարը դեմ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայից առանձնանալու դեպքում Շոտլանդիայում ֆունտ սթերլինգը որպես ազգային արժույթ պահապնելուն: Նա նաև նշել էր, որ Շոտլանդիայից զանգվածաբար կհեռանան ֆինանսական ընկերությունները: Հանրաքվեում հաղթելու դեպքում Շոտլանդիան անկախ պետություն կհայտարարվի երկու տարի հետո: Այդ ընթացքում Լոնդոնն ու Էդինբուրգը կիրականացնեն բաժանման գործընթացը: Շոտլանդիայի ճակատագրին հետևում են հատկապես եվրոպացիները: Նրանք ենթադրում են, որ քվեարկության արդյունքները հսկայական նշանակություն կունենան ողջ Եվրոպայի համար:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում