Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց վարկանիշով 38-րդ շախմատիստի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող գերխոշոր մրցաշարի առաջին տուրում կիսեց միավորը մրցակցի հետ: Առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցում էր Իսպանիայի չեմպիոն, վարկանիշով աշխարհում 38-րդ շախմատիստ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի հետ: Գրոսմայստերները կատարեցին 46 քայլ և համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: Միաժամանակ ընթացող Վիշվանաթան Անանդ-Ռուսլան Պոնոմարյով պարտիայում առավելությունը աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ գրոսմայստերինն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Ռուսլան Պոնոմարյովի հետ, իսկ Անանդը կխաղա Վալյեխո Պոնսի հետ:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի սեպտեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում են 4 շախմատիստներ` Լևոն Արոնյան, Վիշի Անանդ, Ռուսլան Պոնոմարյով և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից