Արա Բերքյանի նամականին և հոդվածներն ամփոփող գիրքը ներկայացվեց հանրությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ ճանաչված հայագետ, ճարտարապետության և ճարտարագիտության դոկտոր, հասարակական գործիչ Արա Բերքյանի կենսագրությունը, նամակները, հոդվածներն ու մատենագրությունն ամփոփող ժողովածուն ներկայացվեց հանրությանը: Արա Բերքյանի 80-ամյակի առթիվ տպագրված ժողովածուն հրատակել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը՝ Մակբեթ Մաթևոսյանի հովանավորությամբ: Գրքի առաջաբանը հեղինակել, նամականին, կենսամատենագրությունը կազմել և ծանոթագրել է հայագետի կինը՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը:

Վերջինս սեպտեմբերի 11-ին անցկացված շնորհանդեսի ընթացքում ընդգծեց, որ գիրք ստեղծելու գաղափարն առաջացել է դեռևս 2009 թվականին, երբ ազգային գրադարանում նշվեց գործչի հոբելյանը: Լիզա Բերքյան-Աբրահամյաննափսոսանքով փաստեց, որ Արա Բերքյանին Հայաստանում քչերը գիտեն: «Երբ կյանքին հրաժեշտ է տալիս սիրելի անձ, ապրողներիս ուսերին կիսատն ավարտին հասցնելու մեծ բեռ է ծանրանում: Արա Բերքյանն իր ապրած կյանքով կամուրջ հանդիսացավ սփյուռքի և հայրենիքի միջև: Աստծո պարգևած բազում շնորհները՝ ճարտարապետ, գրող, պատմաբան, հռետոր, նկարիչ, նա ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունը, ճարտարապետությունը, մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու և Հայ դատի ձայնը լսելի դարձնելու գործում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց սփյուռքահայ գործչի կինը:

Նրա համոզմամբ՝ Բերքյանը հայ մշակույթի դեսպանն էր և ազգային ոգին արթուն պահողը:

Շնորհանդեսի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին հատվածներ գրքից: Ելույթ ունեցողները կարևորեցին Արա Բերքյան գործչի գործունեությունը և ավանդը: Նրանցից շատերը փաստեցին, որ Բերքյանին երբևէ չեն մոռանում:

Գիրքը պարունակում է Բերքյանի անձնական արխիվում պահպանվող մի շարք կարևոր նյութեր, որոնք գլխավորապես վերաբերում են հայկական ճարտարապետությանը և հայապահպանության խնդիրներին:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար