Հայ-թուրքական սահմանը հատած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի. ԲԱՑԱՌԻԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատածև հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Սահմանախախտի ներկայացրած վարկածով նա նպատակադրվել էր հատել Իրանի սահմանը` անցնելու Թուրքիա, հանդիպելու իր ընտանիքին, որը գտնվում է Վան քաղաքում:

Սահմանախախտին ձերբակալել էին Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը, ովքեր սեպտեմբերի 2-ին Արտաշատի սահմանապահ գնդի մոտակայքում, Երասխ գյուղի հարևանությամբ, զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով: Նկատելով սահմանի կողմից քայլող անհայտ անձի` Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախորեն կասեցրել են սահմանախախտին: Հայ գյուղացիները կամավորական ազգային ջոկատների անդամներ են, որքեր համագործակցելով Ռուսաստանի սահմանապահ վարչության հետ`աջակցում են սահմանի անվտանգության պահպանմանը:

Սահմանախախտին կանգնեցնելու եւ ձերբակալելու առիթով բնակիչները տեղեկացրել են ռուս սահմանապահներին, ովքեր, արագ արձագանքելով կանչին, հետազոտել են Արաքս գետի ափի այն հատվածը, որտեղ ենթադրաբար ջրից դուրս էր եկել սահմանախախտը: Այդ հատվածում գտնվել է սև սպորտային ուսապարկ, որի մեջ գտնվում էին որպես Ֆարիդ Սատարա ներկայացածի անձնական իրերը:

Նույն օրը ռուս սահմանապահները սահմանախատին փոխանցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր արդեն ավելի մանրամասն կքննեն սահմանախախտի արարքի հանգամանքները:

Սեպտեմբերի 11-ին Արարատյան մարզի Արարատ քաղաքում Ռաֆիկ Պետրոսյանն ու Կարո Դավթյանը խիզախության համար կպարգևատրվեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳ փոխնախարարը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Լավրովը հայտնել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ ՌԴ-ի շփումների և Փարիզից ու Լոնդոնից բանագնացների ժամանման մասին

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

Առաջիկայում ուժի մեջ կմտնեն միացման պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները

Ձորագյուղի Շողագավանքի գերեզմանոցում պահպանվել է հեթանոսական ֆալլոսի քանդակ

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նոր ենթակառուցվածքներին

Հունվարի սկզբից մինչ հունիսի 24-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սմ-ով