Հունաստանի խորհրդարանը պատմաքաղաքական կարեւոր բանաձեւ է ընդունել. Հայ դատի հանձնախումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախումբը ճիշտ եւ արդար քայլ է որակում: «Օրինագծի քննարկմանը նախորդող ժամանակահատվածում կայացած լսումներին եւ քննարկումներին մասնակցել է ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը` պահանջելով Հայոց Ցեղասպանության ուրացման պարագայում քրեական հանցագործության դրույթի կիրարկումն ու ներկայացնելով հայության դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը կրկնապատկեց իր ճիգերը, հանդիպումներ ունենալով խորհրդարանականների հետ, ինչպես նաեւ համագործակցելով պոնտական եւ Փոքր Ասիական երկրների կազմակերպությունների հետ` շեշտելով, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունումը ճիշտ եւ արդար քայլ է Հունաստանի խորհրդարանի ու պետության կողմից: Սա պատմաքաղաքական կարեւոր բանաձեւ է, որ հուսով ենք ազդակ կհանդիսանա նաեւ եվրոպական այլ պետությունների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագծի ընդունումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախումբը:

Հունաստանի խորհրդարանում սեպտեմբերի 9-ին ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը: Այն պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում