Հալեպահայ տասնյակ ընտանիքներ վերադառնում են հայրենի քաղաք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից ժամանակավորապես հեռացած հայ ընտանիքներն 2014-15 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սկսել են վերադառնալ հայրենիք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպահայերը վերադառնում են նոր խանդավառությամբ և շարունակում կյանքը: Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

Թեև պատերազմական իրավիճակի պատճառով Հալեպը մնում է անապահով և բազմաթիվ խնդիրներ կան ջրի, էլեկտրականության, կենցաղային կամ տնտեսական, սակայն վերադաձողները վկայում են, որ Հալեպում կյանքը կլինի ավելի հեշտ տարբեր առումներով: Նրանք հաստատում են, որ եթե անվտանգությունը վերականգնվի, շատերը կվերադառնան Հալեպ:

Երկու տարի շրջափակված մնալուց հետո, երբ Հալեպն արտաքին աշխարհին կապող ճանապարհները անապահով էին և հնարավոր չէր դուրս գալ քաղաքից, միայն 2014թ.-ի ամռանը ճանապարհների ապահովության վերականգնումից հետո՝ հալեպցիները կարողացան դուրս գալ քաղաքից:

Հալեպահայերը մեկնել են կամ Սիրիայի ավելի ապահով շրջաններ կամ Սիրիայից դուրս՝ Լիբանան և այլուր:

Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգվելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում