ԵՄ-ն Հայաստանին 2014-2017թթ. ընթացքում կտրամադրի 140-170 մլն եվրո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ անդամների, գործընկեր երկրների ու Եվրոպական խորհրդարանի հետ խորհրդատվությունից հետո Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել առաջիկա տարիների ընթացքում ֆինանսավորել Հարեւանության եվրոպական քաղաքականության շրջանակներում գործընկերներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրամիության պաշտոնական էջը, փաթեթը ներառում է ծրագրային փաստաթղթեր Ալժիրի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հորդանանի, Լիբանանի, Մարոկոյի, Թունիսի, ինչպես նաեւ արեւելյան ու հարավային հարեւանների տարածաշրջանային համագործակցության համար: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 5.5 մլրդ եվրո:

Հայաստանի համար 2014-2017թթ. ընթացքում 140-170 մլն եվրո կտրամադրվի հետեւյալ ոլորտների համար՝ մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման եւ արդարադատության համակարգի բարեփոխում:

«Հարեւանության երկրների հետ մեր հարաբերությունները միշտ առաջնահերթության թվում էին: Մենք ամուր կապեր ունենք այս երկրների հետ, եւ մենք կարեւոր դեր ենք խաղում՝ օգնելով նրանց հաղթահարել քաղաքական ու տնտեսական խնդիրները, որոնց հետ նրանք բախվում են: Մենք ձգտում ենք նրանց կողքին գտնվել խաղաղության, ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին»,- հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էլ հայտարարել է, որ օգնության առաջնահերթությունները հիմնվել են սերտ երկխոսության հիմքի վրա` հետաքրքրված բոլոր կողմերի մասնակցությամբ, պատասխանատվության եւ գործընկերության ոգով: «Ֆինանսավորումը կօգնի նրանց լուծել հիմնական խնդիրները, որոնց բախվում են այդ երկրների հասարակությունները»,- հայտարարել է նա:

Հայերեն English Русский

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը