Թբիլիսիում կկայանա կինո- եւ հեռուստաօպերատորների «Ոսկե աչք» միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 16-18-ը Թբիլիսիի համերգային սրահում (Ֆիլհարմոնիա) կկայանա կինո- եւ հեռուստաօպերատորների «Ոսկե աչք» չորրորդ միջազգային փառատոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

«Փառատոնը հիմնվել Է 2009 թվականին եւ անցկացվում Է ամեն տարի: Տարեցտարի նրա նկատմամբ հետաքրքրությունն աճում Է: Մենք սեպտեմբերից 6-ից սկսել ենք մրցույթի մասնակիցների գրանցումը: Հայտեր են ստացվում աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Դանիայից, Մակեդոնիայից եւ այլն: Մենք գրանցման շատ ճկուն համակարգ ունենք: Այս տարի մեծ ակտիվություն ենք ակնկալում»,-հայտարարել Է Ինովացիոն տեխնոլոգիաների միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւան Կացաձեն:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել փառատոնին, կկարողանան մինչեւ սեպտեմբերի 20-ը գրանցում անցնել միջոցառման պաշտոնական կայքում (http://goldeneye.ge/) եւ նշված ժամկետներում ներկայացնել մրցութային աշխատանքը:

Փառատոնի ժյուրին հաղթողներին կորոշի հետեւյալ անվանակարգերում՝ լավագույն կինոօպերատորական աշխատանք, լավագույն հեռուստաօպերատորական աշխատանք, ռիսկային կադր, լավագույն ուսանողական աշխատանք: Լավագույն աշխատանքի հեղինակը, ժյուրիի հատուկ համակրանքի դեպքում, կստանա «Ոսկե աչքի» գրան պրին:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն կրթական տարբեր միջոցառումներ, ինչպես նաեւ միջազգային ցուցահանդես, որտեղ կներկայացվի աշխարհի առաջատար արտադրողների տեխնիկան: Հատուկ հրավիրված հյուրերը վարպետության դասեր կանցկացնեն կինո եւ հեռուստաինդուստրիայի աշխատողների համար:

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը