Թոմաս դե Վաալը խորհուրդ է տալիս ԼՂ հակամարտության կարգավորման համար անցնել ժողովրդական դիվանագիտությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյան կարգավորման գործընթացում չկա բովանդակություն, հիմնականում փիլիսոփայական հարցեր են քննարկվում, թե երբ պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, սակայն լուրջ բովանդակային հարցերի քննարկման անհրաժեշտություն է զգացվում: «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի գնահատմամբ` տեսանելի չէ ռեալ քննարկում թե՛ երկու երկրների պետական գործիչների, թե՛ հատկապես հասարակությունների միջեւ: Հասարակությունները միմյանց չեն ճանաչում, իսկ մամուլում կամ քարոզչական նյութեր են, կամ հակիրճ լրատվություն:

«Ներկա դրությամբ ռեալ չէ խոսել հակամարտության կարգավորման մասին: Ունենք իրավիճակ, երբ նախագահները հանդիպում են, ինչն իհարկե վատ չէ եւ հույս ունեմ, որ հանդիպում կլինի նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ: Գուցե Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ կամ գուցե Փարիզում` Ֆրանսուա Օլանդի հրավերով, բայց իմ կարծիքով, եթե այդքան շատ հարցեր դեռեւս կարգավորված չեն, ապա նախագահների հանդիպումներն ու բանակցություններն ավելի շատ պաշտոնական բնույթ են կրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թոմաս դե Վաալը, հավելելով, որ երկու երկրների նախագահները պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ խորհրդականներ նշանակեն, ինչը որոշ չափով կօգնի հակամարտության կարգավորմանը:

«Չպետք է հույս ունենալ, որ ամսական մեկ անգամ տարածաշրջան այցելող համանախագահները կկարողանան խնդիրը կարգավորել: Պետք է շատ ավելի լուրջ հիմքերով բանակցություններ անցկացնել: Օբյեկտիվ պատճառներ չկան, ինչը կբերի հակամարտության կարգավորմանը: Պետք է նոր ուղիներ ստեղծվեն ընդհանուր փոխըմբռնման համար: Երկրորդ ուղին, դա ժողովրդական դիվանագիտությունն է, երբ պետք է երկխոսեն հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, երկու երկրների հասարակությունները»,- ասաց դե Վաալը:

Անդրադառնալով հուլիսին սահմանին լարվածության ուժեղացմանը, դե Վաալն ասաց, որ երկու երկրների նախագահներն էլ պետք է հասկանան, որ պատերազմը խաղ չէ եւ այդ հակամարտությունից մարդիկ են մահանում: «Շատ ցավալի է, որ մահանում են երիտասարդներ,ովքեր ծնվել են զինադադարի համաձայնագրի կնքումից հետո: Պատերազմը` դա խաղ չէ, մարդիկ տառապում են մահանում եւ նախագահները պետք է հասկանան, որ պետք է բանակցությունների լրջացմամբ հասնել կարգավորման»,- ասաց Թոմաս դե Վաալը:

«Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը հիմնականում զբաղվում է կովկասի հակամարտություններով եւ 1994թ. զինդադարի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նրա ուշադրության կենտրոնում է: Հակամարտության կարգավորման վերաբերյալ դե Վաալը գրել է «Սեւ այգի. Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջեւ» գիրքը:

Հայերեն Русский

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել