Հայ դատի հանձնախումբը ԼՂ հարցի շուրջ Ֆրանսիայի աչքերը միշտ բաց է պահում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը 2015 թվականը համարում է հանգրվանային թե Հայոց ցեղասպանության հարցի արծարծման, թե Ղարաբաղյան հակամարտության շուրջ լուծումներ գտնելու առումով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, իրենք անընդհատ աշխատանք են տանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը բանակցություններում հանդես գա որպես կողմ: «2015-ը արդյունքի պետք է հասցնի մեզ, ու Ղարաբաղի հարցը գլխավոր կետերից է, որպեսզի հասնենք խաղաղության ու արդարության: Մենք պետք է Ղարաբաղի` բանակցություններում կողմ լինելու հարցը միշտ բերենք սեղանի շուրջ: Որևէ ձևաչափով պետք է Ղարաբաղը լինի բանակցություններում ու բերի իր տեսակետները: Ֆրանսիան դեմ չէ, կարծում եմ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Հարցին ի պատասխան, արդյոք Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը, ունի նախաձեռնություն Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև մշակելու, Մուրադ Փափազյանը նշեց. «Դժվար հարց է, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, և Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ փնտրում է ուղիներ, որպեսզի վերջնական լուծում գտնվի խնդրի կարգավորման համար: Ֆրանսիան ցանկանում է արդար լուծում գտնվի, մենք միշտ ներկայացնում ենք իրականությունը, որ Ադրբեջանը հարձակողական կողմ է, որը հակախաղաղարարական գործությունեություն է ծավալում: Ֆրանսիայի աչքերը բաց են, այսինքն` գիտեն, որ Ադրբեջանն է հարձակվում, Ադրբեջանն է խանգարում, բայց դժվար է, քանի որ այլ կողմեր էլ կան, որոնք միաձայն չեն լուծման շուրջ»:

Նրա խոսքով` Ֆրանսուա Օլանդը ցանկանում է լուծում գտնել ու դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «Մենք իր հետ քաղաքական 15 տարվա համագործակցություն ունենք, համակրանքը Հայ դատի շուրջ առկա է»,-հավելեց Մուրադ Փափազյանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին եւ ոգուն:Հիմնախնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը:

Վերջերս ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը միացավ մյուս չորս նահանգներին` Լուիզիանային, Մեյնին, Մասաչուսեթսին և Ռոդ Այլենդին` ճանաչելով Արցախի անկախությունն ու ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:

Անի Նազարյան

Հայերեն English Русский

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել