Տարածաշրջանային

Իրանը ողջունում է Մոգերինիի նշանակումը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Իրանը ողջունում է Մոգերինիի նշանակումը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ողջունում է Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինիի նշանակումը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն կոմիսարի պաշտոնում, որը նա կզբաղեցնի նոյեմբերի 1-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Եվրախորհուրդն օգոստոսի վերջին Իտալիայի ԱԳ նախարար Մոգերինիին ընտրել է ԵՄ-ի դիվանագիտության հաջորդ ղեկավար: Դրա ներկայիս ղեկավար Քեթրին Էշթոնի լիազորությունների ժամկետը լրանում Է հոկտեմբերի վերջին:

«Մենք շատ ուրախ ենք Ձեր՝ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ: Հուսով ենք շարունակել համագործակցությունը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը՝ ամփոփելով Իտալիայի իր պաշտոնակցի հետ Հռոմում սեպտեմբերի 3-ին կայացած բանակցությունների արդյունքները:

Իր կողմից Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ Հռոմը պաշտպանում է «մինչեւ նոյեմբերի 24-ը միջուկային հիմնախնդրի շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, ինչը կարեւոր փուլ է տարածաշրջանի անվտանգության համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում