Սպորտ

Լևոն Արոնյանը կիսեց միավորը Հիկարու Նակամուրայի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կիսեց միավորը Հիկարու Նակամուրայի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Սենթ Լուիս քաղաքում ընթացող խոշոր մրցաշարում:Արոնյանի մրցակիցը 6-րդ տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան էր: Գրոսմայստերները կատարեցին 45 քայլ և բաժանվեցին խաղաղությամբ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը: Վեց տուրից հետո անհավանական արդյունք ունի Ֆաբիանու Կարուանան: Նա 6 հնարավորից վաստակել է 6 միավոր: Արոնյանը նախավերջին տեղում է 2 միավորով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում