Սպորտ

Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Նոր վարկանիշային աղյուսակի առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նա ունի 2870 միավոր: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն ունի 2804 միավոր: Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Լագրավը և Վլադիմիր Կրամնիկը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում