«Նոր գիրք»-6. Եվ դասականներ, և ժամանակակիցներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Դուք սիրո՞ւմ եք ընթերցել նոր գրքեր: Ուրեմն, մեր նախագիծը հենց ձեզ համար է: Նոր գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականգրականություն

Մուրացան, «Գևորգ Մարզպետունի»

«Իմ գրադարանը» մատենաշարի այս հատորով լույս է տեսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպում նկարագրվում են հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձությունները: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ՝ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:Կազմող՝ Նվեր Վիրաբյան: Գիրքը բաղկացած է 612 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակիցգրականություն

Համլետ Նահատակյան, «Գրիգոր Նարեկացու դատավարությունը»

…Նարեկացին ունեցել է թշնամիներ ու բանսարկուներ: Նա մեղադրվել է հերձվածողության մեջ: Քիչ տեղեկություններ են մնացել այդ դատավարությունից. հայտնի չէ, թե ինչպես է ընթացել դատավարությունը կամ հարցաքննությունը: Միայն հայտնի է, որ Նարեկացին արդարացվել է, և դրանից հետո նրա նկատմամբ հարգանքն ավելի է մեծացել: Համլետ Նահատակյանն աշխատել է վերականգնել այդ դատավարությունը՝ ի մի բերելով հայ հանճարին նվիրված իր երկար տարիների որոնումները, օգտագործելով Նարեկացու ստեղծագործությունները և նրա մասին եղած գրականությունը: Գիրքը բաղկացած է 152 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Պատրիկ Զյուսքինդ, «Օծանելիք»

Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի ամենահայտնի վեպը մի մարդասպանի պատմություն է, բայց ոչ սովորական, այլ մարդասպան-հանճարի, որ ձգտում էր ստեղծել կատարյալ օծանելիք: Նրա՝ Ժան- Բատիստ Գրենույի որոնումները, մտածումներն ու նպատակասլացությունը, ինչպես նաև՝ անձնական ողբերգությունն է ի ցույց դրվում «Օծանելիք» վեպում: Գերմաներենից թարգմանել է Կարլեն Մատինյանը: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը բաղկացած է 328 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկականգրականություն

Ջաննի Ռոդարի, «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գրքի ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ-ինչ պատճառներով անտեսվել են:Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը:

Այն սկսվում է կտրուկ, առանց նախաբանի` միանգամից հղում կատարելով պատմական աղբյուրին. «Այս պատմությունն ինձ պատմել է հենց ինքը` Ջելսոմինոն»….Գիրքը բաղկացած է192էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում