Լևոն Արոնյանը կրկին պարտվեց Սենթ Լուիսում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթներն ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատային խոշոր մրցաշարում:
5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 70-րդ քայլին հանձնվեց: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ պարտություն է այս մրցաշարում: Միաժամանակ, ընթացող պարտիաներում Վեսելին Տոպալովը հաղթեց Մաքսիմ Լագրավին, իսկ Հիկարու Նակամուրան զիջեց Ֆաբիանու Կարուանային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաջորդ փուլում Արոնյանը կխաղա Հիկարու Նակամուրայի հետ: Մյուս զույգերը կկազմեն`Ֆաբիանու Կարուանա-Վեսելին Տոպալով, Մագնուս Կարլսեն-Մաքսիմ Լագրավ:
Կարդացեք հոդվածը` English