Լիտվա-Արցախ խորհրդարանական խմբի անդամները կմեկնեն Արցախ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարով, եւ պետք է հաշվի առնվեն հակամարտության կարգավորման երեք կարեւոր սկզբունքները: Պատերազմը պետք է բացառվի, եւ պետք է բացառվի ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման տարբերակը: Տեսակետը Լիտվայի խորհրդարանի պատգամավոր, Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամ Դալիա Կուոդիտեինն է:

«Պատերազմը շատ վատ լուծում է, դա սարսափելի է: Այսօր ձեր նախագահի հետ խոսում էինք այդ հարցի շուրջ եւ մենք պարզեցինք, որ մեր կարծիքները համընկնում են: Նա ասաց, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է եւ ցանկանում է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդը ցանկանում է խաղաղ ապրել, եւ այն ցանկանում է, որ հարգվի իր ինքնորոշման իրավունքը: Մարդիկ մահանում են միայն նրա համար, որ ցանկանում են խաղաղ ապրել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դալիա Կուոդիտեն` հավելելով, որ ժողովրդավարական արժեքներ կրող եւ հումանիստական գաղափարներ ունեցող ցանկացած պետություն պետք է բացառի պատերազմն ու ջանքեր ներդնի խաղաղության հաստատման համար:

Տիկին Կուոդիտեն ասաց, որ երկուշաբթի իր ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Արցախ եւ այնտեղ կհանդիպի ԼՂՀ ղեկավարությանը, պատգամավորներին, քաղաքացիներին: «Ստեփանակերտում կքննարկենք մեր ապագա համագործակցության ծրագրերը, առաջիկայի նախագծեր կկազմենք: Կարծում եմ` դա կլինի հաջողված ե արդյունավետ այցելություն»,- նշեց նա:

Լատվիացի խորհրդարանականն հայտնեց, որ տեղյակ է Ադրբեջանի «սեւ ցուցակի» մասին, եւ կարծում է, որ ինքն արդեն այդ ցուցակում կա: «Դա Ադրբեջանի ղեկավարության ընտրությունն է, իմ ընտրությունն էլ Արցախ այցելելն է»,- շեշտեց Կուոդիտեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը` նա ասաց, որ հանդիպման ժամանակ շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այն առթիվ, որ ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւը: Նա չբացառեց, որ մի օր էլ Լիտվան կճանաչի Արցախի անկախությունը: «Իհարկե դա հենց վաղը տեղի չի ունենա, բայց ես չեմ բացառում, որ մի օր էլ Լիտվան կճանաչի Արցախի անկախությունը»,- հավելեց Կուոդիտեն:

Երեւանում է Լիտվայի Հանրապետության Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությունը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Օգոստոսի 30-ին նրանց ընդունել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ավելի ուշ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել