1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Աբու Դաբիի մրցաշարում կիսեց առաջին և երկրորդ տեղերը:
Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում ավարտված խոշոր օփենում, որի 70 մասնակիցներից 35-ը գրոսմայստերներ էին, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 1-2-րդ տեղերը գրոսմայստեր Յուրի Կուզուբովի (Ուկրաինա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Պետրոսյանն իր անհատական վարկանիշը բարձրացրեց 10 կետով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: