Սպորտ

Սենթ-Լուիս. Լևոն Արոնյանը հաղթեց Տոպալովին

1 րոպեի ընթերցում

Սենթ-Լուիս.  Լևոն Արոնյանը հաղթեց Տոպալովին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Սենթ-Լուիսի շախմատային մրցաշարի երկրորդ տուրը:

Այս անգամ Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: 28-րդ քայլից հետո Տոպալով, ով խաղում էր սև խաղաքարերով, հանձնվեց: Մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ, իսկ Ֆաբիանո Կարուանան առավելության հասավ Մաքսիմ Լագրավի նկատմամբ:

2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ֆաբիանու Կարուանան, ով ունի 2 միավոր: Լևոն Արոնյանը 1,5 միավորով երկրորդն է, իսկ Կարլսենը և Նակամուրան ունեն 1-ական միավոր: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Լագրավը: Կարլսենը կմրցի Կարուանայի, իսկ Տոպալովը` Նակամուրայի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում