Մայր բուհն այս տարի 461 թափուր տեղ է ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի պետական համալսարանն այս տարի համալրվել է 3 հազար 224 առաջին կուրսեցիներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, 2014-2015 ուստարվա ընդունելության համար ԵՊՀ-ում երկու փուլը միասին հայտագրվել էր 3 հազար 720 դիմորդ, նրանցից միայն 3224-ն են դարձել Մայր բուհի ուսանող: ԵՊՀ ընդունված ուսանողներից 408-ն ուսում կստանա պետպատվերի շրջանակներում, իսկ 2816-ը՝ վճարովի համակարգում:

Հուլիսի 15-20-ն անցկացվել է թափուր տեղերի համար մրցույթ, որը դրական միավորներով դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տվել ընտրելու այլ մասնագիտություններ: Այս տարի ԵՊՀ-ն ունեցել է 461 թափուր տեղ, որոնց համար դիմել էր 70 հոգի:

Նախորդ տարվա համեմատ` ընդհանուր դիմորդների թիվը նվազել է շուրջ 2000-ով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ:

Այս տարի մրցակցությունը բարձր էր հատկապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թևում, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Տեղերը թափուր են մնացել հիմնականում Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության, Աստվածաբանության ֆակուլտետներում:

Հայերեն

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել