Սպորտ

Սյուզի Կենտիկյանը հաջորդ հաղթանակը կնվիրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Սյուզի Կենտիկյանը հաջորդ հաղթանակը կնվիրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի գերթեթև քաշային կարգում WBA, WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը հաջորդ մենամարտում հաղթանակը կնվիրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հաջորդ մենամարտն ինձ համար շատ կարևոր է, քանի որ պատրաստվում եմ հաղթանակի դեպքում այն նվիրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ես շատ եմ կարևորում հաջորդ մենամարտս: Դեռ հայտնի չէ մրցակիցս, բայց այն կկայանա նոյեմբերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, փաստեց Կենտիկյանը:

Սյուզի Կենտիկյանը WBA, WBO և WIBF վարկածներով աշխարհի գործող չեմպիոն է: Հայաստան է ժամանել 4-ամյա բացակայությունից հետո: Պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվում է արդեն 19 տարի:

Սյուզի Կենտիկյանը ցանկություն ունի 2015 թվականին կանանց մարզադպրոց բացել Հայաստանում

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում