ԿԳ նախարարը կհաստատի այն դպրոցների ցանկը, որոնցում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության մի շարք դպրոցներում այս տարի կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, այսօր իր հրամանով կհաստատվեն այն դպրոցները, որտեղ առարկան կներդրվի փորձնական եղանակով:

«Ծրագիրը պետք է մոտավորապես 1-1,5 տարի փորձարկում անցնի: 1,5-2 տարվա ընթացքում կորոշենք, թե որ դասարանից ենք այդ առարկան դարձնելու պարտադիր, քանի տարի է տևելու ուսուցումը և ինչպես է այն կազմակերպվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

Նոր առարկան փորձնական եղանակով կդասավանդվի դպրոցների հինգերորդ դասարանի աշակերտներին: «Ազգային երգ ու պար»-ի շնորհիվ աճող սերունդը կստանա հայրենասիրական դաստիարակություն: Առարկայի փորձարկումը դպրոցներում կսկսվի հենց այս սեպտեմբերից: Կստեղծվեն համապատասխան մեթոդաբանական ձեռնարկներ, տեսասկավառակներ, որոնք կօգնեն ուսուցչին և երեխաներին:

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ