Հայ թեքվոնդիստը Ղազախստանում կպայքարի օլիմպիական վարկանիշի համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի թեքվոնդիստ 80կգ քաշային Արման Երեմյանը կմասնակցի օգոստոսի 29-31-ը Ղազախստանում կայանալիք թեքվոնդոյի Գրան պրի կարգի մրցաշարին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Նա նշեց, որ Գրան պրի մրցաշարերին մասնակցելով` Երեմյանը կարող Է վաստակել նաեւ 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ:
2016թ. օլիմպիադան կանցկացվի Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում: