Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքի եզդիներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքի եզդիներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունն Իրաքի եզդի բնակչությանը կտրամադրվի 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ մարդասիրական օգնությունը տրամադրվելու է ՄԱԿ-ի կառույցների միջոցով, քանի որ Իրաքում ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս օգնությունն անձամբ փոխանցելու:«ՀՀ նախագահը հանձնարարել է ավելի վաղ նախատեսված 50 հազար դոլարի օգնությունը կրկնապատկել»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնա­խարարությանը և դիվանագիտական առաքելու­թյուն­ների ղեկավարներին՝ միջազ­գային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից հարձակումների ընթացքում սպանվել է 40 եզդի երեխա: Իրաքում գտնվող ՄԱԿ-ի ներկայացուցչության տրամադրած տվյալների համաձայն օգոստոսի կեսի դրությամբ ԻԼԻՊ-ի գործողությունների հետևանքով մահացել է 500-ից ավելի և վիրավորվել շուրջ 7 հազար եզդի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում