Իրավունք

ԱՄՆ-ում հային 12 և ավելի տարվա ազատազրկման են դատապարտել. ՀԴԲ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հային 12 և ավելի տարվա ազատազրկման են դատապարտել. ՀԴԲ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armenian Power» հանցավոր խմբին հարող Անդրանիկ Ալոյանը, որ զբաղվել էր ավազակային դավադրության և տարեց անձանց անձնական և բանկային ֆինանսական տվյալները գողանալով, նրանցից 25 մլն դոլար շորթելու համար օգոստոսի 18-ին Լոս Անջելեսում դատապարտվել է 160 ամիս բանտարկության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Լոս Անջելեսում բնակվող 41-ամյա Ալոյանը մեղավոր էր ճանաչվել դաշնային դատավորների կողմից 2014 թվականի փետրվարի 11-ին: Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն` Ալոյանը գողացել է ավելի քան 75` հիմնականում տարեց մարդկանց անձնական և բանկային ֆինանսական տվյալները: Կողոպտված գումարի ընդհանուր արժեքը գերազանցել է 25 մլն դոլարը:

160 ամիս ազատազրկումից բացի, Ալոյանը պետք է ևս երեք տարի լինի ոստիկանների վերահսկողության տակ և 3 մլն 516 հազար 711 դոլարի փոխհատուց վճարի տուժողներին:

Դատական ​​փաստաթղթերի համաձայն` «Armenian Power» փողոցային հանցավոր խմբավորումը ստեղծվել է Լոս Անջելեսի Արևելյան Հոլիվուդ շրջանում 1980-ականներին: Բանդայի անդամները հիմնականում հայկական, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրների ծագում ունեն:

Կալիֆոռնիայի նահանգային օրենքի համաձայն` «Armenian Power»-ը ճանաչվել է փողոցային հանցավոր խմբավորում: Ենթադրվում է, որ այն ունի ավելի քան 250 փաստագրված անդամ, ինչպես նաև հարյուրավոր համախոհներ:

Բանդայի անդամները պարբերաբար իրականացրել են բռնի քրեական գործողություններ, այդ թվում` սպանություններ, մահափորձեր, մարդկանց առևանգումներ, ավազակություն, շորթում և վկաների ահաբեկում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում