Մշակույթ

Քամանչայի նվիրյալը

7 րոպեի ընթերցում

Քամանչայի նվիրյալը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այս տարի փետրվարին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել. ադրբեջանցի մի երգչուհի «Ալեկոծվեց Սև ծովը» անվան տակ կատարում էր Սայաթ-Նովայի «Քամանչա» երգը: Ադրբեջանցիները փրփուրը շուրթերին փորձում էին համոզել, որ երգը մաքուր ադրբեջանական է, հայերը՝ զարհուրում էին հերթական անգամ Սայաթ-Նովայի և քամանչայի նկատմամբ հարևանների ոտնձգություններից: Միայն մեկ ադրբեջանցի արվեստագետ խոստովանեց, որ երգի իրական հեղինակը հայ է:

Հայերիս համար Սայաթ-Նովան ու քամանչան միշտ հատուկ նշանակություն են ունեցել: Իհարկե, այսօր հայկական ազգային երաժշտական գործիքների պահանջարկը, դասական գործիքների հետ համեմատած, այնքան էլ մեծ չէ, սակայն կան մարդիկ, ովքեր պատրաստում, նվագում են քամանչա և երիտասարդ սերնդին փոխանցում սերը դեպի այդ գործիքը: Այսպիսի նվիրյալներից է Արշակ Իսախանյանը:

Արշակը փոքր տարիքում ուղեկցում էր քանոնի վրա նվագող քրոջը, ով Գորիսի ժողգործիքների համույթի կազմում ելույթ էր ունենում Սյունիքի տարբեր համայնքներում: Այնտեղ տղան տեսնում է, թե ինչպես է վարպետը նվագում քամանչա և այդպես սիրահարվում է այդ գործիքին:

«Արմենպրեսը» ներկայացնում է քամանչահար և քամանչաներ պատրաստող վարպետ Արշակ Իսախանյանի հետ հարցազրույցը` Հայկական երաժշտական գործիքների շարքի շրջանակում:

-Քանի՞ տեսակի նյութ է օգտագործվում քամանչա պատրաստելիս:

-Գրիֆը պատրաստում են ընկույզի, թթենու և ծիրանենու փայտից: Ընկույզը տալիս է թավ ձայն, ծիրանը՝ հնչեղ, զրնգուն, թութը՝ մելամաղձոտ: Դա բացատրվում է փայտի խտությամբ՝ որքան այն մեծ է, այնքան ձայնն ավելի հնչեղ է ստացվում: Լարերը այսօր մետաղական են, իսկ նախկինում, հավանաբար, կենդանու աղիքից կամ կաշվից են եղել: Օրինակ, ինձ մոտ կա 1914 թ. պատրաստած գործիք, որի բոլոր փարդաները /լադերը/ եղել են կաշվից: Ներսում գրված է թառային արվեստանոցի համարը, Ելիզավետպոլ քաղաք`այսօրվա Կիրովաբադը, հասցեն և վարպետի անունը՝ Ներսես Քաջիյանց:

- Քամանչայից բացի, էլ ի՞նչ գործիքներ եք պատրաստում:

-Պատրաստում եմ նաև թառ, սա ավելի աշխատատար է: Եթե քամանչան փայտի զանգվածից կարելի է պատրաստել մեքենայի օգնությամբ, ապա թառի չանախի միջի խոռոչը հնարավոր է պատրաստել միայն ձեռքով: Որպեսզի հետագայում գործիքը չճաքի, չանախը պատրաստվում է փուլ առ փուլ փորելով և չորացնելով, դա արվում է մի քանի անգամ, որպեսզի հետագայում գործիքը չչորանա, չդեֆորմացվի:

-Ե՞րբ եք պատրաստել ձեր առաջին գործիքը:

-1989 թվականին: Ծնունդով Գորիսից եմ, սակայն սկզբում ավարտել եմ Կապանի երաժշտական ուսումնարանը: Այդ ժամանակ գործիքս լավը չէր, իսկ Երևան գնալ-գալու ժամանակ չկար: Դա դարձավ առիթ, որ որոշեի ինքնուրույն քամանչա պատրաստել: Մի փայտամշակման արհեստանոցում հանդիպեցի ընկուզենու կոճղեր: Դիմեցի վարպետներին, ովքեր երաժշտական գործիքների պատրաստման փորձ չունեին, սակայն օգնեցին ինձ պատրաստել իմ քամանչյան, որը մինչ օրս նվագում եմ: Այն Զանգեզուրի սեւ ընկուզենուց է պատրաստված:

Ուսումնարանն ավարտելուց հետո ծառայեցի խորհրդային բանակում, իսկ բանակից վերադառնալուց ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սակայն քիչ անց սկսվեց Արցախյան պատերազմը: Ամաչում էի միայն այն մտքից, որ պատերազմական օրերին տունը պետք է թողնեմ ու գնամ Երևան սովորելու, մինչդեռ ամեն պահ իմ անհրաժեշտությունը Գորիսում կարող է զգացվել:

-Դուք մասնակցե՞լ եք պատերազմին:

-Ամեն պահ կանչում էին դիրքեր: Սկզբնական շրջանում, երբ կային թաղամասային ջոկատներ, ես մասնակցում էի, սակայն, երբ արդեն ձևավորվեց բանակ, արդեն մի կողմ քաշվեցինք ու ամեն պահ սպասում էինք, թե երբ կկանչեն: Պատերազմի ընթացքում Գորիսի «Մթնաձոր» համույթով համերգներով հասել ենք մինչև Հադրութ: Այնուհետև աշխատում էի Գորիսի մանկավարժական ուսումնարանում որպես հարմոնիայի, քամանչայի, շվիի դասախոս:

-Ինչպե՞ս տեղափոխվեցիք Երևան:

-Պատերազմի ավարտից հետո Արա Գևորգյանը հայտարարություն տարածեց, որ մարզերից երաժիշտների հրավիրում են նորաստեղծ համույթ: Իր մտահղացմամբ ստեղծված «Ազգային նվագարանների պետական նվագախումբում» աշխատում եմ ստեղծված օրից մինչև այսօր: Մեկ տարի քառասուն նվիրյալներ շաբաթը երկու անգամ, բացարձակապես անվճար, Հայաստանի տարբեր անկյուններից գալիս էին փորձի Երևան և նույն օրը հետ վերադառնում: Իսկ այսօր նվագախումբը պետական կարգավիճակ ունի:

- Իսկ ձեզ հետնորդներ պատրաստու՞մ եք:

- Բացի քամանչա ու թառ պատրաստելուց, լարային գործիքների վերանորոգումից և նվագախմբում աշխատանքից, դասավանդում եմ Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Ունեմ չորս աշակերտ, որոնցից մեկը տասնչորս տարեկան որդիս է: Ինը տարեկանից քամանչա է նվագում, և արդեն հասցրել է մասնակցել մի շարք փառատոնների:

Հնարավորություններիս չափով աշխատում եմ օգնել իմ աշակերտներին, իմ պատրաստած գործիքներից իրենց եմ տալիս, երբ ծնողները հնարավորություն չունեն գործիք գնելու: Պարտադիր չէ, որ իմ աշակերտները հետագայում քամանչահարներ դառնան, բայց ցանկցած մարդու երաժշտական կրթություն պետք է, անկախ նրանից`կդառնա՞ փայլուն երաժիշտ թե ոչ, դա ազդում է իր ներքնաշխարհի ձևավորման, մարդկանց հետ շփման վրա, երաժշտական զգացողությունները փոխանցվում են մարդկային հարաբերություններին, ավելի բարեկիրթ դարձնում մարդուն, ինչը շատ է անհրաժեշտ այսօր:

Անդրկովկասում ներկայումս տարածված է 4-լարանի քամանչան, որը հայազգի վիրտուոզ քամանչահար Սաշա Օգանեզաշվիլու կատարելագործած տարբերակն է: Շնորհիվ Օգանեզաշվիլու կատարած փոփոխության, քամանչայի տեմբրը դարձել է գեղեցիկ ու փափուկ, այն ունի տեխնիկական բազմազան հնարավորություններ:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում