5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի եւ Իրաքի սահմանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Իրաքի սահմանին օգոստոսի 18-ին տեղի Է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16.21-ին (Երեւանի ժամանակով 15.51-ին): Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել Է Դեխլորան քաղաքից, որը գտնվում Է Իրանի արեւմուտքում՝ Իլամի նահանգում, 26 կիլոմետր հեռու:
Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել:
Օգոստոսի 18-ին ավելի վաղ Իլամի նահանգում տեղի Է ունեցել 6,2 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ: Դրա հետեւանքով տուժել Է շուրջ 250 մարդ: Ըստ IRNA գործակալության տվյալների՝ զգալի ավերածություններ են տեղի ունեցել Մուրմուրի քաղաքում եւ տարածաշրջանի ութ այլ բնակավայրերում, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: