Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-4. Նոր գրքեր՝ հայ ընթերցողների համար

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-4. Նոր գրքեր՝ հայ ընթերցողների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է նոր հրատարակած և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայգրողներիգործեր

Պերճ Զեյթունցյան

«Ոտքի՛, դատարանն է գալիս»

Գիրքը ներառում է Պ. Զեյթունցյանի՝ ցեղասպանության թեմայով գրած դրամատիկական երկերը: Գրքում ներառված են տարբեր տարիներին գրված և հայ թատրոնի բեմերում երկար տարիներ բեմադրված չորս երկ՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս», «Մեծ լռություն», «Փարիզյան դատավճիռ» և «Հարյուր տարի անց»: Պերճ Զեյթունցյանը հայ գրականության մեջ դրամայի նոր ավանդույթ ստեղծող հեղինակներից է և նրա՝ իր թատրոն ստեղծելու փորձը վարակիչ ու ոգևորող է ու կարող է ուղենշային լինել հաջորդ սերունդների համար: Գիրքը բաղկացած է 248 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակիցգրողներիգործեր

Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը»

«Մհերի դռան գիրքը» վեպն իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս և մեր երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար: Գրքի խմբագիրը Հակոբ Մովսեսն է: Գիրքը բաղկացած է 396 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանությունայլլեզվից

Ալֆոնս Դոդե «Պստիկը»

«Պստիկը» Ալֆոնս Դոդեի առաջին վեպն է, որում արդեն առկա են այն կենտրոնական թեմաները, որոնք բնութագրական էին լինելու նրա ամբողջ ստեղծագործական կյանքի համար: Կուրտիզանուհու հանդեպ «ճակատագրական կրքի» մոտիվը, որ զուգադրվում է ֆիզիոլոգիական բնազդների անհաղթահարելի ուժին, ներկայացված է լավատեսական լույսի ներքո: Պատանի հերոսն, ի վերջո, գտնում է երջանկության բանալին: Ֆրանսերենից թարգմանեց Վահե Միքայելյանը: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը բաղկացած է 288 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկականգրականություն

Լուիս Քերոլ «Ալիսը հայելու աշխարհում»

«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի շարունակությունն է: Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:

Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին: Շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ: Գիրքը բաղկացած է 200 էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում