Դավիթ Վարդանյանը «Մանկական նոր ալիք»-ի առաջին օրն ստացել է 54 միավոր

3 րոպեի ընթերցում

ՂՐԻՄ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն օգոստոսի 16-ին՝ մրցույթի առաջին օրը, հանդես է եկել Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով և հնարավոր 55 միավորից ստացել 54-ը: Դավթի ելույթը 11 միավորով չի գնահատել ժյուրիի անդամներից միայն մեկը՝ երգիչ Ալեքսանդրո Սաֆինան:

Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ Դավիթը կարողացավ շատ լավ ներկայացնել երգը: «Այս պահին Դավիթն առաջատարներից է, և հաջորդ անգամ լավ հանդես գալու դեպքում լավ հորիզոնական կունենանք: Հանդիսատեսը շատ լավ դիմավորեց Դավթին: Շատ մասնակիցներ կային, որ մտածում էինք, որ բարձր միավորներ կստանան, սակայն համերգի ժամանակ չկարողացան թողնել նույն տպավորությունը, ինչ փորձերին»,-նշեց Գրիգոր Կյոկչյանը: Նա ընդգծեց, որ այժմ 55 միավորով առաջատար է Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Բոյկոն: «Եթե այսօր մրցույթին քաղաքական լուծումներ չտրվեն, մենք լավ հորիզոնական կունենանք»,-նշեց նա:

Դավթի երաժշտական պրոդյուսերն ընդգծեց, որ ժյուրիի կազմում հանդես են գալիս անվանի արտիստներ Ալեքսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում է մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը: Նրա բնորոշմամբ՝ մրցույթի բացման արարողությունն իսկական տոն էր, որին ելույթ ունեցան նաև ռուսական էստրադայի աստղերը:

Մրցութային երկրորդ օրը՝ օգոստոսի 17-ին, Դավիթը հանդես կգա առաջին համարի ներքո, Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգով: «Ես Դավթին ասել եմ, որ երգչի համար ամենալավ բանը լավ երգելն է՝ անկախ ամեն ինչից: Չեմ թողնում, որ չափից շատ ոգևորվի առաջին օրվա արդյունքներից, որովհետև ևս մեկ ելույթ կա»,-հավելեց Կյոկչյանը: «Մանկական նոր ալիք-2014» երաժշտական մրցույթն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթն անցկացվում է օգոստոսի 16-18-ը:

«Մանկական նոր ալիք-2014»-ի շրջանակում պայքարը կծավալվի երկու մրցութային օրերին, կանցկացվեն մրցանակաբաշխության, բացման ու փակման հանդիսավոր արարողություններ:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է

Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին

Արսեն Թորոսյանը կոչ արեց պարզեցնել եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատրաստ են պատասխան քայլերի, եթե Թրամփը բարձրացնի մաքսատուրքերը

Սիրիայում հայտարարել են Տարտուս նավահանգստի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնագրի դադարեցման մասին

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները

Կոլումբիայի հյուսիսում բախումների պատճառով ավելի քան 30 000 մարդ է հեռացել տներից

Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագծով Հայաստանի ազգային պատկերասրահում նոր ծրագիր մեկնարկեց

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքում 500 միլիարդ դոլարի ներդրման մասին