Սպորտ

Լևոն Արոնյանը խոստովանել է, որ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը բաց է թողել իր հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը խոստովանել է, որ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը բաց է թողել իր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանի կարծիքով, օլիմպիադայում Հայաստանի հավաքականը բաց թողեց իր հնարավորությունները:

«Մենք մեր մի շարք հնարավորությունները բաց թողեցինք: Ֆրանսիայի հետ անհաջող խաղից հետո շարունակեցինք նույնությամբ: Մեկնարկային տուրերում մրցում էինք դժվար մրցակիցների հետ: Ամենամեծ խնդիրը շոգն էր դահլիճում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքը մեջբերում է Chessnews կայքը:

41-րդ շախմատային օլիմպիադան այս անգամ կայացավ Նորվեգիայում: Հայաստանի հավաքականը 11 տուրից 6-ն ավարտեց հաղթանակով, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտվեց: Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի նոր չեմպիոնը Չինաստանի հավաքականն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում