Երևանյան բեսթսելեր 2/25. «Փոքրիկ իշխանը» շարունակում է գերել ընթերցողներիսրտերը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Երկար հիվանդությունից հետո այս տարվա ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանվածԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը երկրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:

Մարկեսիմեկ այլ`«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»հայտնիվիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

ԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:

ԳրիգորՆարեկացու` «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած«Մատյան ողբերգության»ժողովածուն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որ նախագիծն սկսելուց ի վեր ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Արձակագիր և թարգմանիչԶոյա Փիրզադի«Ինչպես բոլոր երեկոները»պատմվածքների ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում:Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքներով: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը ցույց տալու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:

Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության. Տաղեր»գիրքը յոթերորդ հորիզոնականում է:

«ՄանչեսթերՅունայթեդի» նախկին գլխավոր մարզիչԱլեքսՖերգյուսոնը«Իմինքնակենսագրությունը»գրքում ներկայացրել է իր անցած ուղին: Գիրքն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն աշխարհին հայտնի է նախևառաջ որպես բրիտանական և համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր և տաղանդավոր ֆուտբոլային մարզիչներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում անցկացրած 26 տարում նա բազմաթիվ մրցանակներ է նվաճել ու զարմանալի ռեկորդներ գրանցել: Այս գիրքը՝ սըր Ալեքսի ինքնակենսագրությունը, Մեծ Բրիտանիայում ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 115 հազար տպաքանակով:

Պարույր Սևակիգործերն ամփոփող«Ականջդ բեր ասեմ»իմաստախոսությունների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին նվիրված, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին և իր ժամանակակիցներին նվիրված Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է«Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակԼևոնԽեչոյանի «Մհերիդռանգիրքը»վեպը, որը լույս է տեսել այս տարի: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 16
2 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 14
3 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 12
4 -2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 12
5 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Մուղնի 12
6 *

Զոյա Փիրզադ

«Ինչպես բոլոր երեկոները»

Էդիթ Պրինտ 11
7 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 10
8 -3

Ալեքս Ֆերգյուսոն

«Իմ ինքնակենսագրությունը»

Անտարես 8
9 *

Պարույր Սևակ

«Ականջդ բեր ասեմ»

Էդիթ Պրինտ 8
10 *

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում