Սպորտ

Հունգարացի լեգենդար շախմատիստուհին ավարտում Է իր մարզական կարիերան

1 րոպեի ընթերցում

Հունգարացի լեգենդար շախմատիստուհին ավարտում Է իր մարզական կարիերան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարացի լեգենդար շախմատիստուհի 38-ամյա գրոսմայստեր Հուդիթ Պոլգարը հայտարարել է իր մարզական կարիերայի ավարտի մասին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Պոլգարը, որը Հունգարիայի տղամարդկանց շախմատի հավաքականի կազմում մասնակցեց Տրոմսյոի շախմատի համաշխարհային օլիմպիադային, ցանկություն է հայտնել հեռանալ ակտիվ շախմատից: Նա աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերն Էր դարձել` այս կոչմանը արժանանալով 12-տարեկան տարիքում:

Պոլգարը ծնվել Է Լասլո Պոլգարի հայտնի ընտանիքում, նրա 3 դուստրերն էլ հաջողության են հասել շախմատում, մանավանդ` Հուդիթը, որը դարձել Է տարբեր միջազգային մրցաշարերի հաղթողը, իսկ արագ շախմատում կարողացել է հաղթել շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովին եւ Գարրի Կասպարովին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում