Քաղաքականություն

Քոչվորը չի կարող իմանալ ինչն է հայրենիքն ու հերոսը. Արտակ Զաքարյանը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Քոչվորը չի կարող իմանալ ինչն է հայրենիքն ու հերոսը. Արտակ Զաքարյանը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի այսպես կոչված պաշտպանության նախարարությունը, մեր երկրի նախագահի խոսքերից ազդված (կարծում եմ ավելի շատ վախեցած), «հերոսական» հայտարություն է տարածել, իրենք իրենց գոտեպնդելու, բնականաբար մեզ վախեցնելու, ձեռքի հետ էլ միջազգային հանրության առջև մեզ «խայտառակ անելու» նպատակով:

Ադրբեջանցիներն իրենց ներկայիս իշխանությանը սազական մի ասացվածք ունեն. «դրսից պալատ, ներսից՝ հավաբուն»: Իլհամ Ալիևի պալատական- զինվորական հավաբնում փաստորեն համաշխարհային ընդունված բոլոր արժեքները թարս են ընկալում: Աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարողները, սեփական հայրենիքն ու ժողովուրդը թշնամու հարձակումներից ու սպանդից պաշտպանողները կոչվում են Հերոսներ, իսկ Ադրբեջանում՝ հանցագործներ: Ամբողջ աշխարհում քնած մարդուն կացնահարողը կոչվում է հանցագործ, իսկ Ադրբեջանում՝ ազգային հերոս: Բացատրությունը մեկն է, քոչվորը չի կարող իմանալ՝ ինչ է Հայրենիքն ու Հերոսը:

Մեր պետության ղեկավարը պարզ մատչելի ասաց, որ Հայաստանին ու Արցախին սպառնացող ցանկացած վտանգ ունենալու է համարժեք պատասխան, ընդամենը բերելով մեկ տեսակի հրթիռի օրինակ: Ադրբեջանական քարոզչամեքենան անմիջապես իր խեղճ ժողովրդին սկսեց բացատրել, որ չվախենան, որ իրենցն ավելի լավն է:

Ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանում որոշ արկածախնդիր պալատականների հիշողությունը կարճ է: Ղարաբաղում ժամանակին սովորական նռնականետով ադրբեջանական ռազմական ինքնաթիռներ են խոցվել, ադրբեջանական տանկերի մեծ մասը առաջին մեկ երկու մարտերից հետո դարձել են հայկական և այլն: Ուրեմն ոչ մի երաշխիք չկա, որ այսօվա ադրբեջանի զինանոցը, հայկականի հետ միասին չեն վնասի հենց ադրբեջանական ռազմավարական օբյեկտներին: Հետևաբար, հերթական ռազմատենչ հայտարարություն անելու փոխարեն մինչև կոկորդն արնաթաթախ Ալիևշինան լավ կանի, որ մտածի, թե հայկական կողմերի հետ համատեղ ինչպես պետք Է գտնի երկարատև խաղաղության ճանապարհը:

Հայ ժողովուրդը, իր պատմության ընթացքում, խաղաղության և գոյության համար պաքարում իրեն պարտադրված պատերազմներ շատ է տեսել ու մնացել է կանգուն: Իսկ Ադրբեջանի գոյության միակ ճանապարհը խաղաղությունն է, որովհետև ցանկացած պատերազմ կկործանի պաշտոնական Բաքվին և' դրսից և' ներսից»:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում