Ադրբեջանի վաղուց գնած զենքերի մասին լուրերի տարածումը հոգեբանական պատերազմի ձև է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից զենքի ձեռքբերման իրողությունը օգտագործել քարոզչական նպատակներով: Մասնագետների համոզմամբ, մի քանի անգամ արդեն շրջանառված տեղեկատվության հրապարակումը, ոչ այլ ինչ է, քան հոգեբանական պատերազմի ձև: Վերջին օրինակը ТОС-1А «Солнцепёк» ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակի, ТММ-6 ծանր մեխանիզացված կամուրջների և ИМР-3М ինժեներային մեքենաների առաջին խմբաքանակի ներկրման մասին տեղեկատվությունն էր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ դեռ 2006-2007 թվականններին էր կնքել զենքի ձեռքբերման տարբեր պայմանագրեր, և զինատեսակները փոքր խմբերով ներկրվում են Ադրբեջան: «Դա նոր խմբաքանակ չի, այլ նախկին պատվերների մասնաբաժին, որը նոր է ուղարկվում: Նոր խմբաքանակ բառը այստեղ խաբուսիկ է, քանի որ խոսքը վերաբերում է հին գնումների: Իրենց տեղեկատվական պատերազմ վարողներն օգտագորում են այդ հանգամանքը և փորձում լրացուցիչ ազդեցություն գործել»,- ասաց Հովհաննիսյանը:

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի խոսքով` նշված զինատեսակների գնման մասին տեղեկությունները շրջանառվում էին դեռ 2-3 տարի առաջ: Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է զենքի ներկրման մասին տեղեկություններով ազդել լսարանի վրա: «Սպառազինության ձեռք բերման հանգամանքն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես հոգեբանական պատերազմի ձև, որը լավ է ազդում մեզ վրա: Իրենք օգտագործում են զենքի գնման փաստը նաև քարոզչական նպատակով»,- ասաց փորձագետը:

Ադրբեջանը 2011 թվականի ընթացքում «Уралвагонзавод» ընկերությունից պատվիրել էր տարբեր զինատեսակներ: Ներկայումս այդ զինատեսակների ներկրումը ներկայացվում է որպես նոր խմբաքանակի ձեռքբերում, ինչը շփոթություն է ստեղծում ընթերցողների մոտ: Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր ողողված էին այն տեղեկատվությամբ, որ ռուսական «Уралвагонзавод»-ը մոտ օրերս Բաքու կուղարկի Ադրբեջանի կողմից պատվիրված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը:

Հայերեն Русский

Յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ և միասին հասնել նոր հանգրվանի․ Երևանում մեկնարկել է «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը

Իրանը կողմ է փոխկապակցվածության գաղափարներին. Շիրղոլամին ԹՐԻՓՓ-ի հարցում հստակեցրել է իր երկրի դիրքորոշումը

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով