Ադրբեջանի բանակն այնքան էլ ուժեղ չէ և չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրները. ադրբեջանագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփման գծում վերջին իրադարձությունները և հակառակորդի դիվերսիոն գործողությունների կանխումը ցույց են տալիս, որ ադրբեջանական բանակն այնքան էլ ուժեղ և մարտունակ չէ, ինչպես իրենք հայտարարում են: «Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է՝ զինված ժամանակակից սպառազինությամբ, սակայն վերջին դեպքերը ցույց են տալիս, որ այնքան էլ այդպես չէ, քանի որ նրանց բանակը փաստորեն չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրները, իսկ ուժեղ բանակը պարտավոր է դրանք կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օդոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանագետի խոսքով, շփման գծում վերջին առճակատումները ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերը զգոն են և հիանալի են կատարում իրենց պարտականությունները: «Մեր զինվորները արժանի հակահարված են տվել հակառակորդին և հետ շպրտել նրան: Սա իսկապես ուրախալի է, քանի որ խոսում է մեր բանակի մարտունակության և զգոնության մասին: Մենք ունենք բանակ, որը ցանկացած պահի կարող է հետ մղել հակառակորդի հարձակումները»,- նշեց նա:

Սարգիս Ասատրյանը անդրադարձավ նաև շփման գծում լարված օրերին ծավալված տեղեկատվական պատերազմին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ընդգծելով, որ հայկական լրատվամիջոցները, որոշ բացառություններով, կարողացան պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից և որոշակի հակահարված տալ ադրբեջանական սուտ քարոզչությանը: «Նույնիսկ եղավ մի պահ, որ ադրբեջանցիները սկսեցին արդեն խոսել այն մասին, թե հայերը 75 զոհ ունեն, հետո այդ 75-ը դարձավ 105, սակայն այս ստերին չէր հավատում նույնիսկ Ադրբեջանի հասարակությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանում արդեն խուճապ է, և մարդիկ երկրից փախչում են, քանի որ վախենում են պատերազմից, սակայն ադրբեջանցի օգտատերերը մեկնաբանություններում գրել էին, որ արդեն չեն վստահում նման լուրերին և հորդորել էին չխաբել բնակչությանը: Այս ամենը մեր լրատվամիջոցների լավ աշխատանքի արդյունքն էր»,- ընդգծեց Ասատրյանը:

Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում կրելով մարդկային զգալի կորուստներ` հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել