Թուրքիայում հարձակում են գործել նախագահի թեկնածու Էրդողանի գովազդային ավտոմեքենայի վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադանայի նահանգի Քոզան (պատմական Կիլիկիայի Սիս մայրաքաղաք) քաղաքում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գովազդն իրականացնող ավտոմեքենայի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական haberler.com լրատվական կայքը, Վարսասկներ թաղամասում հարձակվողները մահակներով եւ դանակներով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, ծակել դիմացի անվադողը, ջարդել դիմապակին եւ մեծ նյութական վնաս հասցրել: Ավտոմեքենայի վարորդը պատմել է, որ հարձակվել են իր մոտ հանկարածակի կանգ առած ավտոմեքենայից դուրս եկած իրեն անծանոթ երեք անձինք եւ մեքենան ջարդելուց հետո անմիջապես դիմել փախուստի: Ոստիակնությունը որոնումներ է սկսել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: