Տարածաշրջանային

Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինվորին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինվորին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների թիվն օրեցօր ավելանում է:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA լրատվական գործակալությունը հայտնում է ադրբեջանական բանակի հերթական զինվորի զոհվելու մասին: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում: Ադրբեջանական բանակի զինվոր Սահիլ Յաշար օղլու Թառլանլըն մահացել է հրազենային վերքից: Դեռեւս հայտնի չէ, թե նա ինչպիսի հանգամանքներում է վիրավորվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Փաստի առնչությամբ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանը հաճախ թաքցնում է առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները եւ, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, միայն վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 6 զինծառայող, որոնցից երկուսը ներկայացվել է որպես ոչ մարտական կորուստ, կոչումով մայոր մեկ սպա էլ մահացել է հիվանդությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում