Ադրբեջանում ֆինանսական վարչության նախագահը դանակահարել է փոխքաղաքապետին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ներքին սոցիալական իրավիճակն այնքան է լարվել, որ իրար դանակահարում են անգամ պետական չինովնիկները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANS PRESS լրատվական գործակալությունը, օգոստոսի 4-ին Շամխորի շրջանի Դույարլի գյուղում Ֆինանսական վարչության պետ Նազիմ Մալիքովը մեջքի, կրծքի եւ գլխի հատվածներում դանակի հարվածներ է հասցրել գյուղապետի տեղակալ Զաքիր Թաղիեւին: Վիրավորը ծանր վիճակում տեղափոխվել է Շամխորի կենտրոնական հիվանդանոց: Նազիմ Մալիքովը տարվել է ոստիկանական բաժանմունք, սակայն, հետո ազատ է արձակվել: Նախնական տեղեկություններով` արյունալի միջադեպը տեղի է ունեցել հողատարածքի պատճառով: Նշվում է, որ այս պետական պաշտոնյաների միջեւ ազգակցական կապեր էլ կան: