Տարածաշրջանային

Էրդողանը երազում է թաղվել Ստամբուլում (տեսանյութ)

1 րոպեի ընթերցում

Էրդողանը երազում է թաղվել Ստամբուլում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է թաղված լինել Ստամբուլում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Beyaz TV հեռուստաալիքը, Էրդողանը հայտարարել է օգոստոսի 10-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ Ստամբուլի Մալթեփե շրջանում կազմակերպված միտինգի ժամանակ:

Թուրքիայի պետական օրհներգից հատված արտասանելուց հետո Էրդողանը միտինգի մասնակիցների առաջ հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ:

«Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Եթե Ալլահը կամենա` ես ցանկանում եմ թաղվել իմ ծննդավայր Ստամբուլում: Այս քաղաքում թաղվելն իմ մեծագույն ցանկությունն ու ամենամեծ կտակն է», -ասել է նա:

Թուրքիայի նախագահի պաշտոնի համար Էրդողանի հետ մրցում են ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն եւ մոտ 20 մլն թուրքաբնակ քրդերի թեկնածու Սալահետդին Դեմիրթաշը: Թուրքական կարծիքի հետազոտական կենտրոնները հայտնում են, որ ընտրություններում հաղթելու ամենամեծ հվանականությունը Էրդողանինն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում