1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շամախի քաղաքի 17-ամյա բնակիչ Մահմուդ Նաղիեւը ընտանեական վիճաբանության ժամանակ սպանել է իր 38-ամյա մորը` Փարվանա Նաղիեւային`դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Կինը մահացել է մեծ քանակությամբ արյուն կորցնելուհետեւանքով:
Շամախիի շրջանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մ.Նաղիեւին, փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն