Ադրբեջանական բանակի զոհված դիվերսանտների թիվն ավելացել է մեկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 31-ի գիշերը ադրբեջանական զորքերի հետ ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի իրագործած հետախուզա-դիվերսիոն գործողության ժամանակ ծանր վիրավորված ադրբեջանցի զինվոր Անար Վիդադի օղլու Գարազադեն (ծն.1996 թ.) հիվանդանոցում մահացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը` նշելով, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Անար Գարազադեն զինծառայության էր կանչվել Բիլյասուվարի շրջանից:

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օգոստոսի 3-ին այցելել է Գերանբոյի մոտ շփման գծում տեղակայված զորամասեր, հանդիպել անձնակազմի հետ եւ ծանոթացել իրավիճակին:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Վարչական դատարանը մերժել է ՀԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումը ՀՀ կառավարության դեմ

Թուրքիայում Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել

Քննարկվել է երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի

Արևիկ բնակավայրում մասնակցային բյուջետավորմամբ բարեկարգվել են մի շարք ենթակառուցվածքներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Քոչարյան փողոցում

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու գործադիր տնօրենը շնորհավորել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն

Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու