Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2. Հայկական հրատարակչություննների նոր գրքերը՝ «Արմենպրես»-ի նոր նախագծում

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2. Հայկական հրատարակչություննների նոր գրքերը՝ «Արմենպրես»-ի նոր նախագծում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է իր ընթերցողներին ներկայանալ յուրահատուկ գաղափարներով ու նախագծերով: Այսուհետև ամեն երկուշաբթի գործակալության կայքում կարող եք տեղեկություն ստանալ այս տարի հայկական հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված գրքերի մասին, կարդալ գրքերի նկարագրությունը, ծանոթանալ դասական և արդի գրականության զարգացման միտումներին: Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը:

Այս շաբաթկրկին «Արմենպրես»-ն առանձնացրել է 2014 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասականների գործեր

«Ականջդ բեր ասեմ: Սևակյան իմաստախոսություններ»

Գրքում տեղ են գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին նվիրված, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին և իր ժամանակակիցներին նվիրված Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն: Գիրքը նախատեսված է բանաստեղծի ստեղծագործություններով հետաքրքրվող մասնագետների, ուսուցիչների, ուսանողների, դպրոցականների և ընթերցող լայն շրջանների համար: Գիրքը բաղկացած է 248 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրողների գործեր

Էդուարդ Խաչիկյան «Ղեբուբան կամ արքայի գործակալը»

«Ղեբուբան կամ արքայի գործակալը» վեպն ընդգրկում է Եդեսիայի առաջին քրիստոնյա արքա Աբգարի և Հայաստանում Արշակունյաց գահատոհմի հիմնադիր Տրդատ Ա-ի գործունեության ժամանակաշրջանը, թե ինչպես Հայոց աշխարհը կարողացավ անձնվեր հայրենասերների շնորհիվ փաստացի անկախանալ Հռոմից:

Վեպն առանձնանում է հետաքրքիր, ուրույն պատումով, դեպքերի զարգացման կլանիչ հետաքրքրությամբ: Պատմավեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Ղեբուբան, սովորական բուժակից աճում, դառնում է թագավորի գաղտնի գործակալության ղեկավար-նախարար՝ մեծ ներդրում ունենալով երկրի կայացման, դավադրությունների բացահայտման ու անկախության գործում: Գիրքը բաղկացած է 374 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանություն այլ լեզվից

Ուոլթեր Այզեքսոն «Սթիվ Ջոբս»

Գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով: Անգլերենից թարգմանել են Դավիթ Պ. Վարդազարյանը և Աստղիկ Աթաբեկյանը: Գիրքը բաղկացած է 696 էջից + 16 էջ ներդիր: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

Կառլո Կոլլոդի«Պինոկիո»

Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը:

Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին: Թարգմանությունը`Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները`Մանուելա Ադրեանիի: Գիրքը բաղկացած է 80էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում