Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում Հայոց պատրիարքարանին վերադարձնել «Սանասարյան» տունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում Պոլսի հայոց պատրիարքարանին վերադարձնել Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող «Սանասարյան» տունը, որտեղ նախկինում հայկական վարժարան է գործել, եւ որի իրական սեփականատերը Հայոց պատրիարքարանն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական gazeteport.com լրատվական կայքը, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչն օրերս հայտարարել է, որ շենքի վերադարձման հարց օրակարգում չկա: Այս մասին Արինչն ասել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչ Սեզգին Թանրըքուլուի գրավոր հարցապնդմանը տված պատասխանում: «Հիմնադրամների գլխավոր վարչությունն այդ հարցով աշխատանքներ չի անցկացնում», -պատասխանում նշել էր Արինչը:

Սանասարյան վարժարանի շենքը Պոլսո հայոց պատրիարքարանին վերադարձնելու հարցը կրկին ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը դարձել էր մի թուրք տեսուչի խաբեության զոհ: Շենքի հետ կապված դիմումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղարկելուց որոշ ժամանակ անց Աթեշյանի մոտ էր եկել թուրքական կառավարության անշարժ գույքի հարցերով տեսուչ ներկայացած մի անձ, ստորագրել տվել նրան շենքի վերադարձման մասին կեղծ փաստաթղթեր, Աթեշյանից ստացել 6000 լիրա` իբրեւ թե փաստաթղթերի ձեւակերպման համար եւ անհետացել: Կասկածյալ «տեսուչը» հայտնաբերվել է, նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում:

«Սանասարյան» տունը 1895 թվականին Մկրտիչ Սանասարյանի պատվերով կառուցել է ճարտարապետ Հովսեփ Ազնավուրը: Շենքը Պոլսո հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին եւ շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք, հետո` այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է: Թուրքական իշխանությունները շենքի պատկանելության հարցը վիճարկում են ելնելով այն բանից, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը անշարժ գույքը կադաստրում ապօրինաբար գրանցել է որպես պետական սեփականություն: Ներկայում շենքը գտնվում է Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ, որը 2013 թվականի հուլիսի 18-ին վարձակալության նպատակով հանել է աճուրդի:

Հայերեն English

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել