Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր առավոտյան սեփական տանը ձերբակալել են հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեյլա Յունուսի ամուսինը` Արիֆ Յունուսը haqqin.az-ի թղթակցին հեռախոսով հայտնել է, որ «Լեյլան դուրս է եկել տնից եւ պատրաստվել գնալ իր տնօրինած ինստիտուտ` գիտաժողովի: Նրան ետեւից եկած ավտոմեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել: Մեքենան կանգնեցրել են, քաղաքացիական հագուստով երեք անձինք տարելեն Լեյլային: Իմ տան դռան առաջ կանգնած են քաղաքացիական հագուստով մարդիկ: Նրանք ցանկանում են ձերբակալել նաեւ ինձ, բայց ես չեմ բացում դուռը: Դատելով ամեն ինչից` նրանք Գլխավոր դատախազության աշխատակիցներ են: Փորձում եմ զանգել փաստաբանիս», -ասել է ԱրիՖ Յունուսը:

Մի քանի րոպե առաջ Facebook-ի իր էջում իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության մասին հայտնել է նաեւ ադրբեջանցի մեկ այլ իրավապաշտպան` Միրվարի Գահրամանլըն: «Ուշադրություն: Լեյլա Յունուսը ձերբակալվել է: Ներկայում ջարդում են նրա դուռը, որպեսզի ձերբակալեն նաեւ նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին», -հայտնել է իրավապաշտպանը:

Լեյլա եւ Արիֆ Յունուսները որպես վկա անցնում են հայկական կողմի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով ձերբակալված Ռաուֆ Միրկադիրովի գործով: Լեյլա եւ Արիֆ Յունուս զույգը չորս անգամ մերժել է դատախազություն ներկայանալու հրավերը:

Հայերեն

Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիք կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել․ հրապարակվել է ԽԱՊԿ երրորդ եռամսյակի զեկույցը

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ նոր շենքում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է Շիրակի մարզի Առափի միջնակարգ դպրոց

Ավստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասին

Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ