Տարածաշրջանային

Թուրքական մամուլն առաջին անգամ կներկայացնի Հայոց ցեղասպանությունից փրկված 50 ընտանիքի պատմությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքական մամուլն առաջին անգամ կներկայացնի 			      Հայոց ցեղասպանությունից փրկված 50 ընտանիքի պատմությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական մամուլում առաջին անգամ կներկայացվեն Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 50 ընտանիքի պատմությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հրապարակմամբ խոստացել է հուլիսի 29-ին հանդես գալ թուրքական «Թարաֆ» թերթը:

Թերթը հայտնում է, որ այդ իրադարձությունների մասին պատմում են ցեղասպանությունը վերապրածները, նրանց երեխաները եւ թոռները, ում ընտանիքները փրկել են մահմեդականները: «Թարաֆ»-ը պետք է հրապարակի հայերեն, թուրքերն եւ անգլերեն լույս տեսնելիք «Ինձ փրկած թուրքը» կոչված գրքում տեղ գտած նյութերն ու լուսանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում