Հայաստանում ննջեցյալների հիշատակության օր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցինայսօր նշում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Մեռելոցը հաջորդում է բոլոր տաղավար տոներին, ինչպես նաև Հիսուս ՔրիստոսիՍուրբ Ծննդյան տոնին, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին:

Տաղավար տոներին հաջորդող երուշաբթի օրերն, իսկ հունվարի վեցի Սուրբ Ծննդյան ժամանակ՝հունվարի յոթը, նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ ննջեցյալները կարիք ունեն մարդկանց աղոթքների` իրենց ներելի և անգիտությամբ գործած մեղքերի թողության համար, և հույսով սպասում են իրենց հոգիների հանգստության համար մեր հիշատակություններին: Ինչպես Հուդա Մակաբայեցին դրամ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ` ննջեցյալների մեղքերի համար Սուրբ Պատարագ մատուցելու, և Բոոսն էր մեռելների և կենդանիների համար ողորմություն անում, այդպես էլ ննջեցյալների հարազատները ողորմություն են տալիս կարոտյալներին և պատվիրում քահանաներին իրենց հարազատների անունները հիշատակել Սուրբ Պատարագի մեջ:

Տաղավար տոների հաջորդ օրըեկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և Պատարագի մեջ՝ Աստծո առջև:

Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել դրանք, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը:

Հայերեն English

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ