ԿԽՄԿ-ն բանակցում է Ադրբեջանի հետ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման երաշխիքներ ստանալու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ` Տավուշի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հրադադարի ռեժիմը չխախտելու երաշխիքներ ստանալու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` իրենք խրախուսում են, երբ կարիքի դեպքում դիմում են իրենց օգնությանը:

«Երբ որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով դիմում են մեզ, մենք ընթացք ենք տալիս և բանակցություններ սկսում, որպեսզի երաշխիքներ ստանանք: Մենք այդ տարածքում տեղակայում ենք նաև մեր աշխատակցին` իր ավտոմեքենայով»,- ասաց Զառա Ամատունին` հավելելով, որ այժմ նրանք բանակցությունների մեջ են:

«Նման դեպքերում մենք պետք է հաստատում ստանանք, քանի դեռ դա չկա, միջնորդությունը չի իրականանում»,- նշեց Զառա Ամատունին:

Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանն անձամբ է դիմել Կարմիր խաչին:ԳյուղապետնԱրմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից կրակոցները շատ են, ես անձամբ զանգահարել եմ Կարմիր խաչ ու բանավոր խնդրել, որպեսզի միջնորդեն` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակոցներ չարձակելու համար»,-նշեց գյուղապետը:

Նրա խոսքով`գյուղում 30-35 հետկար հացահատկի տարածք կա, որն ամիջականորեն գտնվում է դիպուկահարի ուշադրության կենտրոնում: «Կոմբայնի վրա են կրակել, բարեբախտաբար, մարդկային ու նյութական վնաս չենք կրել: Այս գիշեր կոմբայնը տեղափոխել ենք անվտանգ վայր: Սպասում ենք, թե երբ հնավոր կլինի Կարմիր խաչի միջնորդությամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքները»,- ասաց Արարատ Ավալյանը:

Անցած երկու օրերի ընթացքում հակառակորդը կրկին կրակի տակ է պահել Տավուշի մարզի Մովսես համայնքը, մասնավորապես ադրբեջանցի դիպուկահարը կրակ է բացել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնավարի ուղղությամբ: Բարեբախտաբար գյուղացին կարողացել է պատսպարվել:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը